Աֆղանստանում սպանվել են ամերիկացի երկու զինվոր եւ աֆղան երեք ոստիկան: Նրանց կրակել է հանրապետության անվտանգության ուժերի աշխատակիցը: Միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի արեւելքում, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
RT-ն վկայակոչելով Associated Press-ին` հայտնում է, որ հրաձգությունը կատարվել է Վարդակ նահանգի ոստիկանության բաժնում` ամերիկացի զինվորականների այցի ժամանակ:
Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերին Քաբուլում կին ոստիկանը սպանել էր ամերիկացի ռազմական խորհրդականին: Սպանությունը տեղի էր ունեցել քաղաքի ոստիկանության ղեկավարի գրասենյակում: Աֆղանստանի ոստիկանության քրեական հետախուզման բաժնի ղեկավար Մուհամեդ Զահիրն այն ժամանակ հայտնել էր, որ հանցագործությունը հանգամանորեն ծրագրված էր եղել:




























