Գերմանիայի Բաքնանգ քաղաքի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով մահացել են մեկ ընտանիքի 8 անդամ։
Թուրքական Mynethaber կայքի փոխանցմամբ՝ Գերմանիայի Բաքնանգ քաղաքի բնակելի շենքերից մեկում, որի առաջին հարկում գտնվում է թուրքական մի կազմակերպություն, մարտի 10-ի առավոտյան, 04։30-ի սահմաններում դեռեւս անհայտ պատճառոներով հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր մեկնած հրշեջ ջոկատներին հաջողվել է հրդեհն ամբողջությամբ մարել կեսօրին մոտ։ Հրդեհի հետեւանքով տան մեջ կենդանի այրվել են 8 հոգուց բաղկացած մեկ ընտանիք, որից 7-ը եղել են երեխաներ։




























