Կողմերը պետք է ձեռնպահ մնան գործողություններից, որոնք կարող են հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների: Այս մասին, այսօր` մարտի 11-ին, Երեւանում կայացած ասուլիսում նշել է Մեծ Բրիտանիայի ԱԳ փոխնախարար Սայմոն Ֆրեյզերն` անդրադառնալով Ստեփանակերտ թռչող քաղաքացիական օդանավերը խփելու մասին Ադրբեջանից հնչող սպառնալիքների մասին հարցին:

Ֆրեյզերը նշել է, որ չի ցանկանում մանրամասն մեկնաբանել այդ հարցը, ընդգծելով, որ կարեւոր է, որ բոլորը խուսափեն անկանխատեսելի հետեւանքների հանգեցնող գործողություններից: Նրա խոսքով` դրա համար անհրաժեշտ է ապահովել առավելագույն թափանցիկություն ձեռնարկվող յուրաքանչյուր գործողությունում:

Լրագրողների դիտարկմանը, թե պատասխանը լղոզված էր եւ ավելի կոնկրետ պատասխան ստանալու խնդրանքին, Ֆրեյզերը հայտարարել է. «Ես չեմ կարծում, որ իմ լիազորությունների մեջ է մտնում տալ մանրամասն մեկնաբանություն այդ հարցի առնչությամբ, հետեւաբար, ես երեւի սրանով կբավարարվեմ»: