Մեծ Բրիտանիան աջակցում է ղարաբաղյան կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այդ մասին Երեւանում մարտի 11-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը:
Ֆրեյզերը հրաժարվեց անձնական գնահատականներ տալ գործընթացին` նշելով, թե պահպանել հավատարմությունը գործընթացին, ինչը բխում է բոլոր կողմերի շահերից, եւ շարունակել աջակցել Մինսկի խմբի համանախագահներին` հասնելու հակամարտության կարգավորմանը երեք սկզբունքների` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա: Ընդ որում, Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարարը գիտակցում է, թե դիվանագիտական գործընթացը բավական երկար է տեւելու:
Խոսելով Շոտլանդիայի եւ Ֆոլքլենդների մասին եւ պատասխանելով Արցախի հետ զուգահեռներ անցկացնելու խնդրանքին` նա նշել է, թե Շոտլանդիայի անկախության հանրաքվեն նախատեսված է2014թ., իսկ Ֆոլքլենդյան կղզիներում այս պահին հանրաքվե է ընթանում:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, Մեծ Բրիտանիան աջակցում է միջազգային գործընթացին` ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: «Կարեւոր է, որ առաջընթաց լինի բանակցությունների միջոցով»,- ասել է Ֆրեյզերը:




























