Չինաստանում փրկարարները մահացու թակարդից դուրս են հանել մի կնոջ, ում մազերը խառնվել էին մեխանիկական սարքավորման մեջ։ Չինաստանում մի ձեռնարկության աշխատակցուհին հազիվ է փրկվել իր գոծընկերների աչքի առջեւ մեռնելուց, երբ նրա մազերը լռվել են աշխատող հաստոցի մեջ։

Կինը կատարելիս է եղել իր ամենօրյա պարտականությունները եւ, հավանաբար, շատ մոտ է կանգնել ապարատին։

Տուժածին օգնելու են հասել այլ աշխատակիցներ, սակայն դժբախտ կնոջն  առանց մասնագետի օգնության ոչ ոք չի համարձակվել փրկել։ Դեպքի վայր եկած փրկարարները կանգնեցրել են հաստոցը եւ համատեղ ուժերով կարողացել են դուրս հանել կնոջ գլուխը։

Պատահարի արդյունքում աշխատակցուհին համարյա ամբողջությամբ զրկվել է գանգամաշկից։  Բժիշկներն անմիջապես նրա արյունոտված գլուխը վիրակապել են եւ տեղափոխել նրան հիվանդանոց, հաղորդում է LifeNews.ru-ն։