Սիքստինյան կապելլայում, որտեղ կայանալու է Հռոմի նոր պապի ընտրության կոնկլավը, տեղադրելու են էլեկտրոնային սարքավորումների ազդանշանների խլացուցիչներ: Խլացուցիչներ կտեղադրվեն նաեւ Սանտա-Մարթա նստավայրում, որտեղ կարդինալներն ապրելու են կոնկլավի ժամանակ:

Վատիկանում այդ քայլին գնում են, որ կարդինալները չկարողանան շփվել արտաքին աշխարհի հետ եւ օգտվել սոցցանցերից: Դա նաեւ թույլ կտա խուսափել նաեւ գաղտնալսող սարքերից, հաղորդում է «Գազետա.ru»-ն:

«Նույնիսկ «Փոխանցեք աղը» արտահայտությունը չպետք է կոնկլավի սահմաններից դուրս»,- ասել է քույր Մերրի Էնն Ուոլշը` լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատուն:

Հռոմի պապի ընտրությունները սկսվելու են վաղը` մարտի 12-ին: Կոնկլավին մասնակցելու են 115 կարդինալներ, որոնք արդեն ժամանել են Հռոմ: Հաղթանակի համար պոտենցիալ հետնորդին հարկավոր է հավաքել առնվազն 77 ձայն: