Շիրակի նոր մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այն անձնավորությունն է ում կհաջողվի համախմբել նույն մարզից ընտրված պատգամավորներին, քաղաքապետներին, համայնքի ղեկավարներին եւ ճանաչված գործարարներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը:
Դիտարկմանը թե մինչեւ այդ վերջիններս համախմբված չէի՞ն, նա արձագանքեց. «Դե սկսել էին համախմբվել: Քաղաքապետ, կադրեր փոխվեցին, բայց գործը մինչեւ վերջ չտարվեց»: Աղաբաբյանի խոսքով` մեր անվտանգության ծառայության բոլոր աշխատողները մաքուր մարդիկ են եւ պետականաշինության ամենաջատոգովներն են:
«Ես համաձայն չեմ, որ նշանակելիս առաջնահերթություն է տրվել այն հանգամանքին, որ ուժային կառույցի ներկայացուցիչ լինի: Ճանաչելով նրան ես գիտեմ, որ ինքն ընդհանուր մեծ աշխատանքային փորձ ունի եւ իմ կարծիքով բոլորիս էլ կհամախմբի»,-ասաց նա:
Հարցին, թե «բոլորիս համախմբել» ասելով ո՞ւմ նկատի ունի, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց.«Դե պատգամավորներին, քաղաքապետներին, համայնքի ղեկավարներին, ճանաչված գործարարներին եւ այն մարդկանց ում կարծիքը որոշների հետ չեն համընկնում քաղաքականության եւ տնտեսության կառուցման մեջ»:




























