Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն համարյա վստահ է. Ուգո Չավեսին վարակել էին քաղցկեղով: Այդ մասին նա հայտնել է «Տելեսուր» հեռուստաալիքի հարցազրույցում:
«Մենք գրեթե վստահ ենք, որ կոմանդանտե Ուգո Չավեսին վարակել էին քաղցկեղով», - ասել է նա:
Նախկինում համացանցում եւ Վենեսուելայի լրատվամիջոցներում վեճերի եւ խոսակցությունների ալիք էին առաջացրել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի խոսքերը: Նա հայտնել էր, որ «գրեթե վստահ է», որ Վենեսուելայի առաջնորդին թունավորել են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Կայսրությունը, ինչպես ԱՄՆ-ին անվանում է բոլիվիական առաջնորդը, ունի ամեն ինչ կառավարությունների տապալման ակցիաներ ծրագրելու եւ սոցիալական շարժումներ ճնշելու համար, իսկ երբ դա նրան չի հաջողվում, նա դիմում է ամեն ինչի առաջնորդների կյանքին վերջ դնելու համար, ինչպես որ եղավ Արաֆաթի հետ»,- նշել է Մորալեսը:




























