Վաշինգտոն նահանգում վթարի է ենթարկվել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Prowler ինքնաթիռը` նախատեսված ռադիոէլեկտրոնային պայքարի եւ հետախուզման համար: Ինքնաթիռում եղել է երեք մարդուց բաղկացած անձնակազմը: Հույս չկա, թե նրանց հաջողվել է ողջ մնալ:
Օդային աղետը տեղի է ունեցել մարտի 11-ին` Արեւմտյան ափի ժամանակով 09:00-ին (Երեւանի ժամանակով`20:00): Կատարվածի հանգամանքները պարզելու համար դեպքի վայր է մեկնել Տրանսպորտային անվտանգության ազգային գերատեսչության փորձագետների խումբը:
Վաշինգտոնի արեւելյան հատվածում հաճախ են կատարվում ռազմական ինքնաթիռների փորձարկումներ: Վթարի ենթարկված ինքնաթիռը պատկանում էր ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Վիկինգներին», որի կազմում վերապատրաստվում են սկսնակ օդաչուները, հաղորդում է vesti.ru-ն:




























