Դեթրոյթի նախկին քաղաքապետ Քվեյմ Քիլպատրիկը դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել պաշտոնական դիրքի չարաշահման մեջ:
Wall Street Journal-ը գրում է, որ միայն ամենալուրջ՝ շորթման մեղադրանքով  42-ամյա Քիլպատրիկին սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում:  

Հակակոռուպցիոն  գործընթացը տեւել է  երկար տարիներ. այդ ընթաքում մեղադրյալների աթոռին հայտնվել են նախկին քաղաքապետի ավելի քան երկու տասնյակ  մերձավորներ: Մասնավորապես մեղադրանքներ էին առաջադրվել Քիլպատրիկի նախկին խորհրդական Բոբի Ֆերգյուսոնին, քաղաքային խորհրդի անդամ Մոնիկա Կոնիերսին, ինչպես նաեւ նախկին քաղաքապետի հորը` Բերնարդ Քիլպատրիկին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Քվեյմ Քիլպատրիկը Դեթրոյթի քաղաքապետ է եղել 2002-2008թթ.: Պաշտոնական դիրքի չարաշահման  գործը հարուցվել էր տեղի քաղաքային դատարանում` դեռ  քաղաքապետ եղած ժամանակ: Քիլպատրիկի նկատմամբ հետաքննությունը վարոմ էր ԱՄՆ-ի Հարկային ծառայությունը (IRS)`ՀԴԲ-ի հետ համատեղ: