Աֆղանստանի հարավում ISAF-ի ուղղաթիռ է վթարի ենթարկվել: Զոհվել են միջազգային ուժերի հինգ զինծառայողներ, ասվում է ՆԱՏՕ-ի հրամանատարության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Վթարի պատճառը ճշտվում է, սակայն առաջին հաղորդագրությունները վկայում են միջադեպի պահին տվյալ գոտում հակառակորդի ակտիվության բացակայության մասին, հայտնել են ՆԱՏՕ-ում: Կատարվածի այլ մանրամասներ, ինչպես նաեւ զոհվածների ազգային պատկանելության մասին տեղեկություններ չեն հաղորդվում, գրում է ՎԶԳԼՅԱԴ-ը:




























