Ըստ երկրի առողջապահության նախարարության` Լիբիայում կեղծված ալկոհոլից թունավորվածների թիվը հասել է 51 մարդու:
Տրիպոլիի բժշկական կենտրոնում հայտնել են, որ տուժածները 19 -50 տարեկան են, նրանք բողոքում են երիկամային ամնբավարարությունից, կուրությունից եւ դողէրոցքից, հայտնում է lenta.ru -ն` վկայակոչելով AFP-ին:
Նախարարությունը բնակիչներին կոչ է արել դադարեցնել ալկոհոլի կիրառումը: Կրոնական օրենքներին հակասող ալկոհոլի օգտագործման եւ վաճառքի արգելքը Լիբիայում գործում էր նաեւ նախկինում, սակայն այն կարելի էր ձեռք բերել սեւ շուկայում:
Հիշեցնենք, որ նախկինում հաղորդվել էր 38 մարդու մահվան մասին: Հաղորդվել էր նաեւ, որ Լիբիայի հիվանդանոցները չեն հասցնում սպասարկել հիվանդներին, եւ երկրի իշխանությունները քննարկում են հիվանդների մի մասին հարեւան Թունիս ուղարկելու տարբերակը:
Ենթադրաբար, թունավորման աղբյուրը տեղի ալկոհոլային «բոխա» (bokha) անունով ըմպելիքն է, որն արտադրվել է Գարգարեշ քաղաքում:




























