Իսրայելում, այսօր՝ մարտի 12-ին, երկրի հարավում կործանվել է ռազմական Cobra ուղղաթիռը, որի հետեւանքով անձնակազմի երկու անդամները զոհվել են:

Վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով 01:00-ի սահմաններում, ուղղաթիռը սովորական փորձնական թռիչք էր իրականացնում:

Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ անձնակազմի երկու անդամներն էլ փորձառու պահեստային օդաչուներ են եղել եւ երկարատեւ պատրաստություն են անցել, որպեսզի պատրաստ լինեն ռազմական գործողություններին, հաղորդում է «Ինտերֆաքսը»: