Վատիկանում 2013թ. մարտի 12-ին աննախադեպ իրադարձություն է. պատմության մեջ առաջին անգամ կոնկլավը հավաքվում է ոչ թե Հռոմի պապի մահից հետո, այլ՝ հրաժարականից: 115 կարդինալները կփակվեն Սիքստինյան կապելլայում այնքան, մինչեւ կապելայից  սպիտակ ծուխ բարձրանա՝ ազդարարելով նոր Պապի ընտրությունը: Նոր Պապի անունը կհայտնի ֆրանսիացի կարդինալ Ժան Լուի Տորանը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«ՄԿ»-ն գրում է, որ սուրբ գահի առավել հավանական թեկնածուները վեցն են՝ բրազիլացի կարդինալ Օդիլիու Պեդրու Շերերը, ամերիկացի Շոն Օ՛Մելլին, Միլանի արքեպիսկոպոս Անջելո Սկոլան, Գանայի կարդինալ Փիթըր Թարքսոնը եւ արգենտինացի Լեոնարդո Սանդրին:

Հարկ չկա ակնկալել, որ նոր Պապը կընտրվի առաջին իսկ քվեարկությունից հետո. Մասնագետների մեծ մասը 2-3 օրվա ժամկետ են նշում: Սիքստինյան կապելայի դռներն առաջին անգամ կարդինալների հետեւից կփակվեն տեղի ժամանակով ժ. 16.30-ին (19.30 երեւանյանով):