Քաթարը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին առաջարկել է գլխավորել խոշոր ներդրումային հիմնադրամը: Դոհայում մտադիր են 500 մլն եվրոյի կապիտալ հատկացնել Եվրոպայի հարավում, Միջերկրածովյան տարածքում եւ Բրազիլիայում ներդրումներ կատարելու համար: Նավթային միապետության իշխանությունների խաղադրույքը Ֆրանսիայի նախկին նախագահի  լայն կապերն են:

Համաձայնության դեպքում Սարկոզին պետք է հրաժարվի քաղաքականությունից:

Ֆրանսիացի վերլուծաբանները չեն բացառում, որ նախկին նախագահը կհետեւի Թոնի Բլերի, Բիլ Քլինթոնի, Գերհարդ Շրյոդերի օրինակին՝ զբաղվելով միջազգային դիվանագիտության հարցերով կամ խոշոր տնտեսական նախագծերով:

Utro.ru-ն գրում է, որ պետության ղեկավարը շատ տարբեր առաջարկներ է ստանում, եւ քաղաքականության ու տնտեսության միջեւ ընտրություն դեռ չի կատարել: