Շվեդիայի հայ համայնքը մարտի 11-ին այդ երկրի ժամանած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին դիմավորել է «Թուրքիա, ճանաչի՜ր 1915-ի Ցեղասպանությունը» ցուցապաստառով:

Ինչպես հաղորդում է «Ասպարեզը», ակցիան կազմակերպել է Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունը: Այն պահին, երբ Շվեդիայի թագավորական պալատում սկսվել է Գյուլին ողջունելու արարողությունը, Ստոկհոլմի կենտրոնում, երկնքում պաստառ է հայտնվել, որը Թուրքիայի նախագահին կոչ է անում ճանաչել 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:

Եռօրյա պաշտոնական այցով Շվեդիա ժամանած Աբդուլլահ Գյուլը հանդիպել է այդ երկրի թագավոր Կարլ XVI-ի հետ: Նախատեսված են հանդիպումներ նաեւ Շվեդիայի խորհրդարանի նախագահի, վարչապետի, գործարար շրջանակների եւ թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ: