Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շարունակում է պատերազմով սպառնալ Հարավային Կորեային, որն աջակցություն է ցուցաբերում ամերիկյան «սադրիչներին եւ ու իմպերիալիստներին»: Այժմ ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան համատեղ վարժանքներ են իրականացնում Կորեական թերակղզու մոտ, ինչը, բնականաբար, հանգիստ չի տալիս Փհենյանին: Հյուսիսային Կորեան որոշել է չսահմանափակվել չհարձակման բոլոր պայմանագրերը չեղյալ հայտարարելով եւ անցել է կոնկրետ սպառնալիքների:

Կիմ Չեն Ընը թշնամական հայտարարությունն արել է Փենենդո հարավկորեական կղզու հետ սահմանին` հրետանային զորամասերի ստուգման ժամանակ: ԿԺԴՀ առաջնորդի խոսքով, կղզին առաջինը կտուժի հակամարտության խորացման դեպքում: «Նա, ով կրակի հետ է խաղում, կրակից էլ կմահանա»,- ասել է նա:

«Իմ առաջին հրամանով դուք պետք է կոտրեք անմիտ թշնամիների ողնաշարը, ջարդել պարանոցները, ցույց տալ, թե որն է իսկական պատերազմը: Ես պահանջում եմ նկարել մարտի ժամանակ կրակով բռնկված բոլոր թշնամիներին եւ նկարներն ուղարկել գերագույն հրամանատարությանը»,- ասել է Կիմ Չեն Ընը` սպառնալով պայթեցնել Փենենդո կղզում գտնվող հարավկորեական ծովային հետեւակի շտաբը: