Nibhay  հնդկական մինչձայնային թեւավոր հրթիռի առաջին մեկնարկն անհաջողությամբ ավարտվեց։ Ինչպես հաղորդվում է Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների ու մշակումների կազմակերպության (DRDO) մամուլի հաղորդագրության մեջ, թռիչքի կեսին հրթիռը շեղվել է ուղղությունից, ինչից հետո՝ անվտանգության նպատակով, որոշել են այն ոչնչացնել։

Ընդ որում DRDO-ն մեկնարկը հաջողված է համարել։ Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, հրթիռը մեկնարկել է տեղի ժամանակով 11:50-ին եւ ոչնչացման պահին իրականացրած է եղել փորձարկման հիմնական խնդիրները։ Թե ինչ խնդիրների մասին է խոսքը, չի ճշտվում, գրում է «Լենտա.ռու»-ն։

Nirbhay  հրթիռը պատկանում է «մակերեւույթ-մակերեւույթ» դասին եւ կարող է գործարկվել ինչպես երկրից, այնպես էլ նավերից ու թռչող սարքավորումներից, այդ թվում նաեւ Су-30МКИ կործանիչներից։ Մշակողների գնահատականով՝ հրթիռն ունի բարձր ճշգրտություն եւ մինչեւ 1500 կլիոմետր հեռավորություն թռնելու հնարավորություն։