Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող ՀայբերՊուհտունհվա նահանգի Բաննու քաղաքում, այսօր՝ մարտի 12-ին, մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ոստիկաններով լի միկրոավտոբուսը, որի հետեւանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 18 ոստիկան:
Պայթյունն իրականացվել է Սադդարի ոստիկանության բաժնի տարածքում, ահաբեկչության վայրում փոխհրաձգություն է սկսվել: Այնտեղ են ուղղվել շտապօգնության բազմաթիվ մեքենաներ եւ ոստիկանության լրացուցիչ ուժեր, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
ՀայբերՊուհտունհվա նահանգում, ինչպես նաեւ հարակից ցեղախմբերի գոտում գործում են մի շարք իսլամիստական ծայրահեղական խմբավորումներ, որոնցից ամենահզորը «Թեհրիք թալիբան-ի Պակիստան»-ն է: Այդ տարածքում գրոհայինները մշտապես ահաբեկչություններ եւ հարձակումներ են կազմակերպում:




























