Սերբիայի հատուկ պետական հանձնաժողովը կբացի սոցիալիստական Հարավսլավիայի՝ 1980 թվականին մահացած առաջնորդ Իոսիպ Բրոզ Տիտոյին պատկանող Ազգային բանկում գտնվող չհրկիզվող պահարանները։ Պահարանները կբացվեն մինչեւ մարտի վերջ, սակայն մամուլում աղմուկից խուսափելու համար՝ ընթացակարգի ճշգրիտ ամսաթիվը չի նշվում։
Չհրկիզվող պահարանները բացելու ընթացքում ներկա կլինեն միայն հանձնաժողովի անդամները։ Հաշվի առնելով, որ պահարանների պարունակությունն անհայտ է՝ դա կարող են լինել Տիտոյի անձնական իրերը կամ պետության սեփականությունը, հանձնաժողովի խնդիրն է պարզել պահպանված պարկերի պարունակությունը, հաղորդում «Նովոստի@mail.ru»-ն։
Սոցիալիստական Հարավսլավիայի անփոփոխ առաջնորդ Իոսիպ Բրոզ Տիտոն մահացել է 1980 թվականի մայիսի 4-ին՝ Լյուբլյանայում, 87 տարեկան հասակում։ Անմիջապես նրա մահից հետո Հարավսլավիայի նախագահության ձեւավորած հանձնաժողովը Բելգրադի նստավայրից նրա իրերը կնքել եւ պահպանման է փոխանցել Ազգային բանկ, որտեղ էլ դրանք մինչ օրս գտնվում են պարկերում՝ անձեռնմխելի։




























