Գերմանիայում դպրոցական ավտոբուսը բախվել է մարդատար ավտոմեքենային, որի հետեւանքով զոհվել է 2 մարդ, եւս 30 երեխաներ թեթեւ վնասվածքներ են ստացել:
Ինչպես հաղորդում The Local-ը, ավտովթարը տեղի է ունեցել այն պահին, երբ 55 երեխաներ տեղափոխող ավտոբուսը ուղեւորվել էր Զալցվեդել քաղաքի դպրոցներից մեկը: Մարդատար մեքենայի վարորդն ու ուղեւորը տեղում զոհվել են: Երեխաները դպրոց են հասել այլ ավտոբուսով, որտեղ նրանց զննել է բժիշկը: Միայն մեկ երեխայի են տեղափոխել հիվանդանոց՝ բուժման, հաղորդում է Lenta.ru-ն:
Spiegel-ի տվյալներով՝ ավտովթարի մեղավորը եղել է մարդատար մեքենայի վարորդը, ով շրջադարձի համար դուրս է եկել հանդիպակած գոտի:




























