Այսօր` մարտի 12-ին, Գերմանիայի Գեսեն նահանգի մայրուղում մոտ 100 ավտոմեքենա, այդ թվում եւ բեռնատարներ բախվել են իրար, կան տուժածներ, որոնց թիվը սակայն դեռ անհայտ է:
Ֆրիդբերգ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը հեռախոսով ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ կան ծանր վիրավորվածներ: «Թե քանի հոգի են վիրավորվել, մենք դեռ չգիտենք: Զոհերի մասին եւս լուրեր չկան»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Արտակարգ պատահարի հնարավոր պատճառների մասին խոսելով` նա նշել է, որ տարածաշրջանում ողջ օրվա ընթացքում առատ ձյուն է եկել:




























