Վրաստանում այս տարվա սկզբից ի վեր H1N1 վիրուսից 23 մարդ է մահացել, հաղորդում է այդ երկրի հիվանդությունների վերահսկման եւ հասարակական առողջության ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով՝ H1N1 վիրուսի զոհեր են դարձել տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ, բայց հիմնականում նրանք 30-64 տարեկան են (17 մարդ):
Զոհերի մեջ երեքը երեխաներ են, երկուսը՝ տարեցներ:
Ընդհանուր առմամբ՝ ներկայումս Վրաստանում արձանագրվել է A/H1N1 վիրուսով վարակման 271 եւ B/ H1N1 վիրուսով վարակման 22 դեպք: Հիմնականում նրանք 65 տարեկանից բարձր տարիք ունեն, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
H1N1 գրիպն ունի սովորական գրիպի ախտանիշներ՝ այդ թվում բարձր ջերմություն, հազ, գլխացավ, մկանային եւ հոդային ցավեր, կոկորդի ցավ եւ մրսածություն, ինչպես նաեւ երբեմն սրտխառնուք:
H1N1 գրիպի վիրուսը համեմատաբար նոր վիրուս է, որի դեմ մարդու օրգանիզմը դեռ իմունիտետ չունի կամ ունի, բայ թույլ արտահայտված:



























