Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը ուժը կորցրած է ճանաչել Չեխիայի Հանրապետությունից թունդ ալկոհոլային խմիչքների ներկրման արգելքը:

Այդ մասին տեղեկացնում է տեսչության պաշտոնական կայքը:

Որոշման համար հիմք է ծառայել «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերության տնօրենի մարտի 5-ի գրությունը:

Նշենք, որ չեխական արտադրության թունդ ալկոհոլային խմիչքների ներկրման արգելքը գործում էր 2012 թ. սեպտեմբերից; Դա արվել է այն բանից հետո, երբ Չեխիայում մոտ 30 մարդ մահացել է ալկոհոլային խմիչքներից թունավորվելով՝ մեթանոլի պարունակության պատճառով: Արգելքը կիրառվել է նաեւ Եվրոպայում, Ռուսաստանում: Սակայն եվրոպական երկրները մեծամասամբ արդեն 2 ամսից հանեցին արգելքը (Ռուսաստանում՝ 2012 թ. նոյեմբերից):