Ժնեւում Առեւտրի համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանի աշխատակիցները տարհանվել են պայթյունի սպառնալիքի պատճառով, հայտնել է կազմակերպության ներկայացուցիչներից մեկը:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, շենքի աշխատակիցները ուշադրություն են դարձրել այցելուներից մեկի կասկածելի վարքի վրա, ով կասկածելի կերպով է կայանել մեքենան կենտրոնակայանի մոտ: Նրանք ոստիկանություն են հրավիրել, որն էլ տարհանում է իրականացրել:
Սակայն սակրավորների ստուգումը ցույց է տվել, որ պայթյունի ոչ մի սպառնալիք էր չկա, կես ժամ անց բոլորը վերադարձել են կենտրոնակայան:




























