Բանտից ազատված ամերիկացին, նշելով այդ իրադարձությունը, ուրախությունից սպանել է տատին ու պապին եւ առեւանգել նրանց մեքենան: Երկու տարեց մարդկանց դիերը հայտնաբերվել են Սիեթլում մարտի 9-ին: Սպանության մեջ մեղադրվում է նրանց թոռը` 26-ամյա Մայքլ Բոյսենը, ում հետախուզում են հայտարարել:
Ինչպես հաղորդել է Fox News-ը, Բոյսենը մարտի 8-ին ազատվել է Վաշինգթոն նահանգի բանտից, որտեղ պահվում էր ավազակային երեք հարձակումների համար: Քրեակատարողական հիմնարկում նրանց դիմավորել են տատն ու պապը: Նրանք թոռանը տարել են տուն եւ տոն կազմակերպել:
Ըստ իրավապահների, երեկոյան կամ գիշերը Բոյսենը սպանել է հարազատներին եւ մեքենայով փախուստի դիմել: Ոստիկանությունը հրաժարվում է հայտնել սպանության եղանակը` նշելով միայն, որ երկու զոհերն էլ մահացել են ոչ հրազենային վնասվածքներից: Ոստիկանությունն առայժմ ողջամիտ բացատրություն չի կարող տալ հանցագործի արարքին:
Ոստիկանությանը հայտնի է դարձել, որ նա զենք գնելու մտադրություն ունի: Չի բացառվում, որ ցանկանում է ոստիկան կամ բանտապան սպանել: Իրավապահները հսկողության տակ են վերցրել նաեւ նրա ընտանիքի մյուս անդամներին:




























