Սիրիայում Բելգիայի 70 քաղաքացի պատերազմում են ապստամբների շարքերում: Այս մասին հաղորդել է «La Libre Belgique» բելգիական թերթը` վկայակոչելով կառավարությանն ու անվտանգության ծառայություններին մոտ գտնվող աղբյուրները: Այդ աղբյուրներն անհանգստացած են Սիրիայում ջիհադին հակված նոր կենտրոններով եւ հետեւանքներով, երբ զինյալները վերադառնան Բելգիա:
Աֆղանստանից, Իրաքից, Լիբիայից եւ, հավանաբար, Մալիից հետո Բելգիան շարունակում է իր կամքին հակառակ իսլամիստ վարձկաններ մատակարարել Սիրիային: Ռիսկն այն է, որ այդ երիտասարդներից ոմանք պատրաստություն անցնելով «Ալ Քաիդայի» նման խմբավորումներում, հետագայում կարող են վերադառնալ Բելգիա եւ հարձակումներ ու ահաբեկչություններ կատարել արդեն այդ երկրներում: Նրանք կրում են արեւմտյան հագուստ, մորուք չունեն, ալկոհոլ են խմում, ծխում են եւ խոզի միս են ուտում,` «այս ամենն արվում է արեւմտյան հասարակության մեջ աննկատ մնալու համար, որի վրա մտադիր են գրոհել»:
Համաձայն «La Libre Belgique»-ի, բելգիացի մահմեդականների մեծամասնությունը «Շարիաթ Բելգիայի համար» կազմակերպության շարքերում են: Նրանք Սիրիայում պայքարում են Բաշար ալ-Ասադի դեմ: Հետախուզության տվյալներով՝ այդ երիտասարդները պայքարում են արմատական իսլամիստների եւ ապստամբ սալաֆիների կողմից:




























