Մոնրեալի դատարանում մեկնարկել են «կանադական հոգեգարի»` 30-ամյա պոռնոդերասան Լուկա Ռոկկո Մանյոտայի գործով նախնական լսումները: Դրանց ընթացքում դատավորը որոշում է կայացնելու` շարունակել արդյոք դատաքննությունը: Նախնական լսումներն ընթանում են փակ դռների ետեւում:
Մանյոտան, ում արդեն համաշխարհային լրատվամիջոցներում կնքել են «կանադական հոգեգար», մեղադրվում է սպանության եւ դիակի պղծման, նաեւ այլ հանցագործությունների մեջ: Ամբաստանյալի փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, թե միջնորդելու է դատն անցկացնել դռնփակ ռեժիմով, առանց լրագրողների եւ հանրության մանսակցության:
Լուկա Ռոկո Մանյոտան, ով նախկինում նույնասեռականների համար պոռնոֆիլմերի հայտնի դերասան էր, սպանել էր իր չինացի սիրեկան Լին Յունին, մասնատել դին: Ողջ այդ գործընթացը նա նկարել եւ զետեղել էր ինտերնետում: Սպանվածի մարմնի մասերը 2012թ. մայիսից հուլիս գտնում էին երկրի տարբեր մասերում:




























