Ֆիլիպինների իշխանությունները հարցաքննության են կանչել վերացող Սուլու սուլթանության կառավաիչներին: Հետաքննությունների ազգային բյուրոյի քննիչները պատրաստվում են մայիսի 14-ին եւ 15-ին պարզել այդ մարդկանց դերը հարեւան Մալայզիայի զորքերի դեմ «սուլթանության բանակի» պայքարում:

Ի թիվս այլոց, քննիչները կհարցաքննեն սուլթան Ջամալուլ Քիրամ III-ին, արքայադուստր Ջասել Քիրամին, նրանց հարազատներ Իսմայիլ Քիրամին, Ֆաթիմա Քիրամին, նաեւ սուլթանության պալատի ներկայացուցիչ Աբրահամ Իջիրանիին: Բացի այդ, հարցաքննության կկանչվի Ֆիլիպինների հարավում բնակվող մահմեդականների առաջնորդ Նուր Միսուարին, թեեւ նախկինում նա ամբողջապես հերքել էր, թե որեւէ առնչություն ունի Սաբահում տեղի ունեցած իրադարձություններին:

Փետրվարի կեսերին Սուլու սուլթանության վերստեղծման զինված կողմնակիցները հատել են նեղ ջրանցքը, իջել Մալայզիայի Սաբահ նահանգի ափ, որը նախկինում պատկանել է սուլթանությանը: Տեղի բնակիչները ջերմորեն ընդունել են «զավթիչներին», սակայն երկրի իշխանությունները նրաց դեմ են հանել բանակը, ոստիկանությունն ու օդուժը, հաղորդում է Lenta.ru-ն:
Թեեւ Կուալա Լումբուրի ջանքերին, սուլթանության զորքերը չեն հանձնվում եւ շարունակում են պաշտպանվել ջունգլիներում եւ լեռներում: Այս առնչությամբ, Մալայզիան Ֆիլիպիններից (այդ երկրում են ապրում սուլթանական դինաստիայի ներկայացուցիչները) պահանջել է  միջոցներ ձեռնարկել այդ մարդկանց նկատմամբ:

Սուլու սուլթանությունը գոյություն է ունեցել նույնանուն արշիպելագում եւ Կալիմանտան կղզում 1457-1917 թվականներին: Մալայզիան, որին են անցել սուլթանության հողերի մի մասը, հռչակվել է 1963 թվականին: