Ավստրալիայի իշխանությունները երկրի արեւելքում բռնել են բեյսբոլի գնդակի մեծությամբ խխունջի, որը, ըստ իշխանությունների, լուրջ վտանգ էր ներկայացնում գյուղատնտեսության համար, հայտնում է Reuters-ը:
Այդ տեսակի խխունջները կարող են հասնել մինչեւ 30 սանտիմետրի: Այն հայտնաբերվել է Բրիսբեն քաղաքի պահեստներից մեկում: Այդ խխունջները սնվում են մրգերով եւ բուսականությամբ:
«Ըստ Ավստրալիայի կենսաբանական անվտանգության խիստ պահանջների, մենք ցանկանում ենք, որ այդ վնասատուները հեռու մնան Ավստրալիայից»,-ճ նշել է գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Փոլ Նիքսոնը:
Այդ խխունջները մեծ վնաս են հասցնում մայրցամաքի էկոհամակարգի համար, քանի որ ամեն տարի մինչեւ 1,2 հազար ձու են դնում, դիմանում բարձր եւ ցածր ջերմաստիճանների, նաեւ նրանց օգնում է այն, որ Ավստրալիայում գրեթե չկան գիշատիչներ:




























