Չեխիայի Սահմանադրական դատարանը  որեւէ որոշում  չի ընդունել երկրի նախկին նախագահ Վացլավ Կլաուսի գործով: Վերջինս  Սենատի պատգամավորների կողմից մեղադրվում է պետական դավաճանության մեջ, հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դատավորները  չեն կարողացել որոշել` ունեն արդյոք իրավունք քննարկել այդ մեղադրանքը,  թե ոչ: Խնդիրն այն է, որ որ Կլաուսի նախագահական ժամկետը ավարտվել է մարտի 7-ին, ինչի պատճառով էլ պետական դավաճանության մասին հարցը կախված է օդում: Միաժամանակ դատարանը  այդ հարցով նիստի կոնկրետ օր չի նշանակել:

Պետական դավաճանության մեջ մեղադրանքը  ենթադրում է  պաշտոնից նախագահի հեռացում,  ինչը չի կարող լինել Վացլեվ Կլաուսի դեպքում,  քանի որ նրա լիազորությունների ժամկետն արդեն ավարտվել է:

Հիշեցնենք, որ խորհրդարանը մարտի 4-ին Կլաուսին  նման մեղդարանք էր ներկայացրել նրա կողմից հայտարարված համաներման պատճառով: