Ուկրաինայի ընդդիմությունը հայտարարել է «Ոտքի Ուկրաինա» համաժողովրդական բողոքի ակցիա սկսելու մասին, որի գլխավոր նպատակը երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականն է:
Ընդդիմադիր «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկի խոսքով՝ բողոքի ակցիան խաղաղ բնույթ է կրելու, այն կսկսվի երկու օրից եւ կտեւի երկու ամիս: Ընդդիմությունը մտադիր է յուրաքանչյուր շրջկենտրոնում զանգվածային երթեր ու հանրահավաքներ կազմակերպել: Ենթադրվում , որ ակցիան կավարտվի մայիսի 18-ին, Կիեւում համաուկրաինական բողոքի երթով:
Յաենյուկը նշել է, որ ակցիան Ուկրաինայի քաղաքացիների իրավունքների համար պայքարի ցուցադրություն է: «մենք ուզում ենք, որ մարդիկ արտահայտեն իրենց կարծիքն այն մասին, որ ուզում են փոփոխություններ, որ պահանջում են նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը»,-ասել է նա բրիֆինգի ժամանակ:
«Յանուկովիչի քաղաքական ձմեռն ավարտվեց, հիմա սկսվում է ընդդիմադիր գարունը»,-հավելել է Յացենյուկը:




























