Հայաստանի քաղաքացի Խորեն Գասպարյանը ԱՄՆ-ում դատապարտվել է 41 ամսվա ազատազրկման՝ Medicare-ի գործով խաբեբայություններին առնչություն ունենալու համար:
Ինչպես հաղորդում է Savannah Morning News-ը, 30-ամյա Գասպարյանը, ով այդ հանցագործությունների ժամանակ ԱՄՆ-ում է գտնվել ժամկետանց վիզայով, ավելի վաղ իրեն մեղավոր է ճանաչել Medicare-ի համակարգի միջոցով մեքենայությունների նպատակով գործարքներին առնչություն ունենալու մեջ: Խորեն Գասպարյանը նաեւ պետք է 182 735 դոլար փոխհատուցում վճարի եւ ազատ արձակվելուց հետո եւս երեք տարի լինի վերահսկողության ներքո:
Այդ ամենից հետո նրա նկատմամբ իմիգրացիոն գործընթացներ կսկսվեն, որի արդյունքում, ամենայն հավանականությամբ, նրան կարտաքսեն Հայաստան:




























