Մարտի 13-ի առավոտյան Կամչատկայի հյուսիսում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը:
Տեղի ժամանակով ժ. 15.12-ին գրացված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կամչատկայի թերակղզին ցամաքի հետ կապող հատվածում` Կարագինսկի ծովածոցից հյուսիս: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 23,6 կմ խորությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Կարագինսկի շրջանի Օսորա եւ Օլյուտորսկի շրջանի Տիլիչիկի գյուղերում զգացվել են 3 բալ ուժգնությամբ ստորգենյա ցնցումներ: Ըստ նախնական տվյալների` տուժածներ եւ ավերածություններ չկան:




























