Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մարտի 13-14-ին, Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեի հրավերով աշխատանքային այց կկատարի Բեռլին, որտեղ հանդիպումներ կունենա երկրի օրենսդիր եւ գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 15-ին Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հրավերով պաշտոնական այցելությամբ նախարար Նալբանդյանը կայցելի Աթենք, ուր հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ:




























