Ուելսի 62-ամյա բնակիչ Փոլ Մարշալսին, որի փառքը տարածվել էր ողջ Աստրալիայում, իմացել է, թե որն է ճանաչվածության հակառակ կողմը. Նրան հեռացրել են աշխատանքից:

Հունվարին Մարշալսին հանգստանում էր Ավստրալիայի Բալքոք-բիչ լողափում, երբ լսել էր լողափին մոտեցող շնաձուկ տեսածների գոռում-գոչյունները:

Գիշատիչը ուղեւորվել էր դեպի այն վայր, որտեղ մանկահասակ երեխաներ էին լողում: Փոլը նետվել է ջուրը, բռնել շնաձկան պոչից եւ փորձել այլ կողմ նետել: Նման հանդգնությունից անակնկալի եկած շնաձուկը կենտրոնացել էր Մարշալսիի վրա եւ քիչ էր մնացել պոկի ոտքը, հայտնում է «ԱիՖ»-ը:

Դեպքն արձանագրել էր տեղական հեռուստաալիքներից մեկի նկարահանող խումբը: Բրիտանացին ոգեւորված պատմել էր մենամարտից ստացած տպավորությունները: Մինչ մարդիկ հիանում էին ուելսացու քաջությամբ, Մերտիր-Թիդվիլ քաղաքում բարեգործական հիմնադրամի ղեկավարությունը, որտեղ աշխատում էր Փոլը, վրդովվել էր, բայց ոչ թե շնաձկան հետ մենամարտի պատճառով այլ այն, որ Մարշալսին հայտնվել է Աստրալիայում: Պարզվում է, տղամարդը հիվանդության պատճառով արձակուրդ էր վերցրել եւ մեկնել հանգստանալու:

Տուն վերադառնալով 62-ամյա հերոսը փոստարկղում աշխատանքից ազատվելու ծանուցում էր հայտնաբերել: