Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը նախօրեին Ուկրաինայի դեսպանատանն է հանձնվել հայտնի լրագրող Անխար Կոչնեւային, ով սիրիացի ապստամբների գերության մեջ է եղել:
Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունից, իրենց քաղաքցացու առողջական վիճակը բավարար է, նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Կոչնեւային նյութական օգնություն է ցուցաբերվել, նա ունի կապի միջոցներ: Ուկրաինայի դեսպանատունը փաստաթղթերն է պատրաստում` նրան հայրենիք ուղարկելու համար:
Նշենք, որ Կոչնեւան Սիրիայում է հակամարտության սկզբից եւ ակտիվորեն հանդես է գալիս կառավարության եւ նախագահ Բաշար Ասադի օգտին:




























