«Արմավիայի» ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ չունի, Բեյրութի օդանավակայանն ապօրինաբար չի ընդունում օդանավը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց «Արմավիա»-ի մամուլի ծառայությունից` մեկնաբանելով Բեյրութի օդանավակայանում ստեղծված իրավիճակը:

«Ինքնաթիռն անցել է տեխնիկական սպասարկման С-chek ընթացակարգը եւ նոր էր վերադարձել արտերկրից: Բեյրութն ապօրինաբար չի ընդունում «Արմավիա»-ի ինքնաթիռը եւ տեխնիկական անսարքության մասին տեղեկատվությունը կեղծ է: Ներկայումս ՀՀ Քաղավիացիայի գլխաբվոր վարչությունը զբաղվում է խնդրի լուծմամբ, եւ «Արմավիա»-ն հուսով է, որ ինքնաթիռը շուտով կթռչի: Ընկերությունը լիբանանյան կողմից պարզաբանումներ կպահանջի ապօրինի որոշման կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ինքնաթիռը պետք է երեկ երեկոյան թռչեր Երեւան, սակայն մեկնումը հետաձգվել է մինչեւ այսօր ժամը 13:30-ը, ապա մինչեւ 15:00-ն, թեեւ հստակ տեղեկություն չկա, թե երբ է լինելու մեկնումը: Ուղեւորների մեծ մասը ստիպված է եղել գիշերն անցկացնել Բեյրութի օդանավակայանում: