Հռոմի պապին երկրորդ անգամից էլ չի հաջողվել ընտրել. Մարտի 13-ին Սիքստինյան կապելլայից, որտեղ Հռոմի կաթոլիկ եկեղեցու 115 կարդինալներ են հավաքված, որոնք պետք է ընտրեն 226-րդ պապին, կրկին սեւ ծուխ է բարձրացել:

Ընտրությանը մասնակից կարդինալները մնում են կապելլայում, ամբողջ աշխարհի ուշադրությունը մինչեւ երեկո սեւեռված կլինի ծխնելույզին: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Սիքստինյան կապելլայի փակ դռների հետեւում տեղի ունեցող քվեարկությունը կշարունակվի այսօր՝ ճաշից հետո:

Ծխի հաջորդ ազդանշանը սպասվում է ժամը 19:00-ից հետո (Երեւանի ժամանակով՝ 22:00-ին): Եթե Պապի հարցում կողմնորոշվեն, սպիտակ ծուխն ավելի շուտ կհայտնվի: 

«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ կոնկլավի երկրորդ օրը 115 կարդինալները  սկսել են Վատիկանի Առաքելական պալատի Պաոլինի մատուռից, որտեղ նրանք հավաքվել էին առավոտյան ժամերգության, ինչից հետո կրկին փակվել էին Սիքստինյան կապելլայում: