ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Լամբերտո Զանյերը մարտի 15-ին կայցելի Ադրբեջան: Բաքվում նախատեսված է Զանյերի հանդիպումը երկրի ղեկավարությանմ այդ թվում՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Այցի ընթացքում կքննարկվեն ԵԱՀԿ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունները եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը, Trend-ին հայտնել են ԵԱՀԿ Բաքվի գրասենյակից:




























