Սիրիայում, մարտի 12-ին, զոհվել է Եվրամիության ներկայացուցչության աշխատակից Ահմադ Շիհադեհը: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, հայտնել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:

«Նա զոհվել է Դամասկոսի Դերայա արվարձանի հրթիռակոծության ժամանակ»,-ասված է Էշթոնի հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ Շիհադեհը զբաղվում էր Դերայայի բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու հարցերով: Էշթոնը կրկին կոչ է արել դադարեցնել զինված հակամարտությունը Սիրիայում: