Ինտերնետում հայտնվել է տեսագրություն, որը պատմում է ԱՄՆ-ում կյանքի դաժան պայմանների մասին: Դրա ստեղծումը վերագրվում է Հյուսիսային Կորեայի պետական քարոզչության աշխատակիցներին:
Կանացի հաճելի ձայնը ԿԺԴՀ բնակիչներին պատմում է ԱՄՆ-ի աղետալի վիճակի մասին, գրեթե բոլոր ամերիկացիներն ապրում են վրաններում, որոնց համար նյութը տարվում է Կիմ Չեն Ընի հայրենիքից:
«Ինչպես կարող եք տեսնել, ծառերին թռչուններ չկան, սոված մարդիկ կերել են նրանց, որ գոյատեւեն»,- ասվում է տեսագրության մեջ: «Այս տղամարդը թեկնածու էր Հանրապետական կուսակցությունից, իսկ այժմ իր ընտանիքի հետ գալիս է կարիքավորների կացարան` սնվելու»:
Հոլովակը ինտերնետում բուռն արձագանք է ստացել, սակայն Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները որեւէ կերպ չեն մեկնաբանում այն:




























