Սաուդյան Արաբիայում մահապատիժ է իրականացվել` չնայած միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների բողոքներին: Իրավապաշտպանները վիճարկել են պատժի օրինականությունն այն հիմքով, որ դատավճռի ժամանակ դատապարտյալները 18 տարեկան չկային:

Տեղական լրատվամիջոցների համաձայն, յոթ երիտասարդներ Աբհա քաղաքում մահապատժի են ենթարկվել զինված կողոպուտի համար: Ընդ որում` նրանք գնդակահարվել են, այլ ոչ` գլխատվել, ինչպես ընդունված է թագավորությունում, հաղորդել է «Ուտրո.ռու»-ն:

Հիշեցնենք, որ վերջերս Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են փոխել մահապատժի իրականացման ձեւը, քանի որ երկրում չկան անհրաժեշտ թվով մասնագիտացված դահիճներ: Առաջարկվել է մահապատժի դատապարտվածներին գնդակահարել: