Քալիֆորնիայում ձերբակալել են չորս բայքերների, որոնք մասնակցել են ամուսնության առաջարկի յուրօրինակ արարողությանը, որի համար հարյուրավոր մոտոցիկլիստներ փակել էին մայրուղին:

Հասարակական կարգի գլխավոր խախտողը 24-ամյա Էկտոր Մարտինեսն է, ում նաեւ արագության գերազանցման մեղադրանք է առաջադրվել:

Նշենք, որ մոտ 250 մոտոցիկլիստներ Կալիֆորնիայի ամենածանրաբեռնված մայրուղիներից մեկում` Քովինա քաղաքի մերձակայքում ցնցող ֆլեշմոբ էին կազմակերպել` մասնակիցներից մեկն իր սիրելիի սիրտն ու ձեռքն էին խնդրել:

Լոս Անջելեսի մերձակա ավտոմայրուղով ընթացող մոտոցիկլիստներն անսպասելի կանգնել  եւ դադարեցրել էին մայրուղու մի հատվածի երթեւեկությունը: Ապագա փեսան` 24-ամյա Հեկտոր Մարտինեսն, իր սիրելիի` Փեյջ Ֆերնանդեսին խնդրել է պատրաստվել ոչ մեծ շոուի:

Միջադեպը տեղի էր ունեցել դեռ հունվարի վերջին, սակայն ոստիկանությանը նոր է հաջողվել պարզել իրավախախտների ինքնությունը: