Նյու Յորքում անասնաբույժները շտապ վիրահատել են շանը, որպեսզի նրա ստամոքսից հանեն կուլ տված ավելի քան 100 մետաղադրամները:
Շան սեփականատեր Թիմ Քելեհերը պատմել է, որ եթե իր 13-ամյա տերիեր Ջեքը ուտելիք է տեսնում, ապա անպայման պետք է ստանա այն: Այս անգամ շունը առել է տիրոջ պայուսակում գտնվող ուտելիքի հոտը եւ վրա հասել: Ուտելիքի հետ միասին հատակին են թափվել դրամապանակում եղած մետաղադրամները: Շունը կուլ է տվել հատակին թափված բոլոր մետաղադրամները:
Մեկ օր անց շունն սկսել է հետ տալ եւ սեփականատերը նրան տարել է բժշկի մոտ: Ռենտգենը ցույց է տվել, որ Ջեքի ստամոքսում 1,11 դոլարի մանրադրամներ կան, որոնցում առկա ցինկը մահացու սպառնալիք է ներկայացնում շան լյարդի եւ երիկամների համար, գրում է NEWSru.com-ը:
Վիրահատությունը տեւել է մոտ երկու ժամ, որի ընթացքում հեռացվել է թվով 111 մետաղադրամ: Կենդանաբույժները ամեն փորձի ժամանակ հեռացրել են 5 մետաղադրամ, ուստի նրանք ստիպված են 20 փորձ անել, մինչեւ շան օրգանիզմը մաքրել են բոլոր մետաղադրամներից:




























