73-ամյա ամերիկացի էվանս Դեվիդսոնը չի ճանաչել իր մահացած կնոջն, ում հետ ապրել է 51 տարի, սակայն թաղման բյուրոյում նրան հավաստիացրել են, որ նա փոխվել է զմռսումից հետո: Այժմ թաղման բյուրոն պետք է կազմակերպի դիակի՝ գերեզմանից արտաշիրմումն ու կրկնել թաղումն իր հաշվին, իսկ կնոջ բարեկամները չեն բացառում, որ կդիմեն դատարան:
Տարեց ամերիկացու կինը՝ Դարլինը, մահացել է եւ էվանսը զբաղվել է թաղումը կազմակերպելով: «Դա իմ կինը չէր, ես դա հենց սկզբից հասկացել էի: Մենք 51 տարի միասին ենք ապրել, միթե ես նրան չէի ճանաչի»,- պատմել է տղամարդը: Թաղման բյուրոյի աշխատակիցներն էվանսին հավատացրել են, որ Դարլինի մարմինը զմռսել են եւ դրա համար այն փոխվել է, հաղորդում է LifeNews-ը:
Թաղումից մի քանի օր անց Դեվիդսոնին զանգահարել են դիարանից եւ հայտնել են, որ նրա կասկածները հաստատվել են: Աշխատակիցը պատմել է, որ իրենց գրասենյակ է եկել մի զայրացած կին, ով եւս չի ճանաչել իր մահացած մորը: Այդժամ նրանք հասկացել են, որ շփոթել են մարմինները:




























