ԱՄՆ-ում առավա պես կրակում են. Նյու Յորքի նահանգում տղամարդը գնդակահարել է 4 մարդու եւ վիրավորել 2-ին: Նա երկու մարդու սպանել է Էրքիմեր քաղաքում, եւս երկուսին՝ Մոհոք քաղաքում, որտեղ նա, ենթադրաբար, ապրում է:

Էրքիմերում տղամարդը երկու մարդու գնդակահարել է ավտոլվացման կետում, որտեղ ինքն աշխատում է, իսկ Մոհոքում սպանությունները կատարել է վարասիրանոցում: Վիրավորների մասին ոչ մի տեղեկություն չկա:

Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը սպիտակամորթ է, ալեհեր, մոտ 55 տարեկան: Հայտնի է նաեւ, որ նա կրակել է երկարափող զենքից, իսկ դրանից առաջ հրդեհել է իր տունը: Երբ հրշեջները մարել են կրակը, տանը մի քանի զենք են հայտնաբերել, հաղորդում է Lenta.ru-ն:

Որոշ տվյալներով՝ ոստիկանությանը հաջողվել է կասկածյալին արգելափակել ոսկեղենի խանութում, այլ տվյալներով՝ նրան դեռ չեն գտել: