Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կրկին չի կարողացել մասնակցել «Ռուբի գործով», որի շրջանակում նրան մեղադրում են անչափահաս մարմնավաճառների ծառայություններից օգտվելու մեջ: Փաստաբանները կրկին ներկայացրել են նրա հիվանդության մասին տեղեկանք: Մեղադրյալն այս մարտավարությունը սաբոտաժ է համարել եւ ենթադրել, որ Բեռլուսկոնին միտումնավոր է ձգձգում գործընթացը:
Հիշեցնենք, որ մարտի 8-ին Բեռլուսկոնին տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել են կոնյունկտիվիտի ծանր տեսակ եւ բարձր արյան ճնշում, հաղորդում է «Վեստին»: Դատավորները, սակայն հույսը չեն կտրում Բեռլուսկոնին մեղադրյալի աթոռին տեսնելու: Բայց դա հազիվ թե տեղի ունենա, քանի որ առաջիկա խորհրդարանը կսկի աշխատանքը, որտեղ ներկայացված է նաեւ Բեռլուսկոնին:




























