Կոնկլավը նոր Հռոմի Պապ  ընտրել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», Սիքստինյան մատուռի ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս:

Քիչ անց Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալ Ժան-Լուի Թորանը կհայտնվի սուրբ Պետրոսի պալատի պատշգամբում, որպեսզի հնչեցնի հայտնի լատինական խոսքը Habemus papam (մենք Պապ ունենք) եւ հայտարարի, թե ով է ընտրվել նոր պոնտիֆիկ եւ ինչ անուն է ընտրել որպես Հռոմի Պապ:

Հիշեցնենք, որ մարտի 12-ի երեկոյան եւ մարտի 13-ի առավոտյան Սիքստինյան մատուռի ծխնելույզից սեւ ծուխ էր դուրս եկել. Պապը դեռ չէր ընտրվել: