Ընտրվել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդը: Այս մասին աշխարհն իմացել է այսօր` Սիքստինյան կապելայի վրա ավանդական սպիտակ ծուխը տեսնելով:
Կոնկլավին` Հռոմի Պապի գաղտնի ընտրությանը, մասնակցել է 80 տարեկանից ցածր 115 կարդինալ: Թե նրանցից ով է ընտրվել կաթոլիկ եկեղեցու հովվապետ, հայտնի կդառնա որոշ ժամանակ անց, երբ նոր Պապը դուրս կգա Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբ:
Հիշեցնենք, որ Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը հեռանալու մասին հայտարարել էր անցած ամիս` նշելով, որ տարիքի պատճառով իր ուժերը բավարար չեն աշխատանքները շարունակելու համար:




























